Архив за день: 16.08.2016

Հինգ տարեկանների ուսծրագիր օգոստոսի 17-19

Չորեքշաբթի

 

9:00-9:30 — երեխաների հաճախում

9:30-10:00 — մարմնամարզություն

10:00-10:30- պատրաստվում ենք նախաճաշի

10:30-11:00- նախաճաշ

11:00-12:00- լողուսուցում

12:00-13:00- ճաշի նախապատրաստում, ճաշ

13:00-15:00- քուն

15:00-15:30- արթնացում, լող

15:30-16:00- ետճաշիկ

16:00-17:00- հեքիաթի ընթերցում, ցտեսություն

 

 

Հինգշաբթի

 

9:00-9:30 — երեխաների հաճախում

9:30-10:00 — մարմնամարզություն

10:00-10:30- պատրաստվում ենք նախաճաշի

10:30-11:00- նախաճաշ

11:00-12:00- լող, բույսերի խնամք

12:00-13:00- ճաշի նախապատրաստում, ճաշ

13:00-15:00- քուն

15:00-15:30- արթնացում,  լող

15:30-16:00- ետճաշիկ

16:00-17:00- անցածի վերհիշում, ցտեսություն

 

 

Ուրբաթ

9:00-9:30 — երեխաների հաճախում

9:30-10:00 — մարմնամարզություն

10:00-10:30- պատրաստվում ենք նախաճաշի

10:30-11:00- նախաճաշ

11:00-12:00- տարածքի բարեկարգում

12:00-13:00- ճաշի նախապատրաստում, ճաշ

13:00-15:00- քուն

15:00-15:30- արթնացում, լող

15:30-16:00- ետճաշիկ

16:00-17:00- ծննդյան ծես. հյուր ենք գնում 2-4 տարեկաններին, ցտեսություն

Հրավեր-մեկնարկ

Հրավեր հինգ տարեկաններին, բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն
Օգոստոսի 17-ից իրենց աշխատանքն են սկսում Նոր դպրոցի հինգ տարեկանները: Մեկնարկում է «Իմացումի հրճվանք» հինգ տարեկանների զարգացման ծրագրի առաջին տարին: Հրավիրում ենք մասնակցելու՝ խաղալու, երգելու, պարելու, սովորելու, լողալու, քանդելու կառուցելու,ապրելու իմացումի այն մե՜ծ հրճվանքը, որը կպարգևեն մեր ծրագիրը և մենք՝ Սեբաստացիներս, բոլոր սովորողներին: Համեցե՜ք, համեցե՜ք, համեցե՜ք: Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Պլանշետը որպես ուսումնական գործիք

Մեր առօրյայում պլանշետները բավականին նոր երևույթ են: Դրանց  կիրառումը ուսումնական գործընթացում առաջ բերեց բազմաթիվ տարակարծություններ: Մի խումբ ծնողների մեջ մի տեսակ վախ առաջացավ, որ պլանշետը բթացնելու է, առաջացնելու է կախվածություն: Մի մասն էլ գտնում էր, որ եթե այն գործածվի ճիշտ ձևով, նպատակայնորեն, ապա կարող է շատ լավ կրթական գործիք ծառայել երեխաների համար:

Մեր կարծիքով, պլանշետները զգալի  ազդեցություն ունեն ժամանակակից սերնդի վրա: Իմ երեքամսյա ուսումնական պլանշետային գործունեությունը հինգ տարեկանների խմբում ցույց է տվել, որ պլանշետը օգտագործելով՝ հաջողվում է  կենտրոնացնել սովորողի ուշադրությունը, բարձրացնել պատկերավոր հիշողությունը: Սովորողները կարողանում են ինքնուրույնություն դրսևորել՝ նյութը ջնջել, բացել, փակել, փոփոխել և այլն, ինչն օգնում է հիշողության զարգացման հարցում: Ինչպես տարբեր խաղերը, այնպես էլ ուսուցումը պլանշետով սովորողի մեջ առաջացնում է ձգտում արագ հաղթելու, առաջադրանքը սխալ անելու դեպքում ջնջելու և ճիշտը գրելու հնարավորություն տալիս:  Պլանշետը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրի նկատմամբ: Պլանշետով երեխան կարող է փնտրել-գտնել իրեն անհրաժեշտ նյութը, սովորել, ինքնակրթվել, գտնել իրեն անհրաժեշտ խաղը, լուսանկարել, ձեռքով նկարել և այլն: Կարող է մանրամասն ուսումնասիրել գիտության, մշակույթի ցանկացած բնագավառ, ցանկացած ժամի և ցանկացած քանակությամբ: Եթե մեկ խոսքով ասենք, պլանշետը մեր մոլորակը և նրա բաղադրիչ կազմող յուրաքանչյուր մասնիկը լայնորեն և հանգամանալից ուսումնասիրելու լավագույն աշխատանքային գործիքն է բոլոր տարիքի և հատկապես նախակրթարանային տարիքի երեխաների համար:

Եզրակացություն`

Կարծում ենք, որ չափի մեջ, ըստ անհրաժեշտության ու ճիշտ գործածելու դեպքում պլանշետը կդառնա քսանմեկերորդ դարի կրթության լավագույն ուսումնական գործիքը թե’ տանը և թե’ դպրոցում ու առհասարակ` ամենուր:

Սեպտեմբերի մեկին մնացին հաշված օրեր

Ողջո՜ւյն: Արդեն երեք ամիս է, ինչ ես աշխատում եմ այս կրթահամալիրում, ինձ շա՜տ-շա՜տ հարազատ միջավայրում, որտեղ ես սովորել եմ հեռավոր 1989-1999թթ .: Թեեւ ես սեբաստացի եմ, բայց իմ ժամանակից շատ բան է փոխվել. ամեն ինչ նոր է, նոր հեղինակային կրթական ծրագիր, նոր միջավայր, նոր աշխատաոճ, նոր նպատակներ … Ես դեռ աշակերտական տարիներից ցանկացել եմ վերադառնալ այստեղ, աշխատել՝ շարունակելով մնալ սեբաստացի: Իրականացել է իմ մեծ ցանկությունը՝ ես աշխատում եմ իմ հարազատ կրթօջախում: Այժմ այստեղ են սովորում նաև իմ դուստրերը՝ Մարիամն ու Նարեն: ՆրաՆք մեծ հրճվանքով ու անհամբերությամբ են սպասում յուրաքանչյուր բացվող օրվան, երբ պիտի վազեն իրենց սիրելի կրթահամալիրը: Այս տարի աշխատելու եմ հինգ տարեկանների հետ. միասին լողալու ենք, ծեփելու ենք, նկարելու խաղալու, երգելու, պարելու ….. Շատ ուրախ է լինելու մեզ մոտ, մեզ հետ: Բոլորին հրավիրում եմ սեպտեմբերի մեկին Նոր դպրոց, Բաբաջանյան 47/1՝ մասնակցելու ուստարվա առաջի օրվա ծեսին: Սիրով բոլորին սպասում եմ: