Архив за день: 25.08.2016

Սեպտեմբերիկ. նախագծեր

«Ես» ճանաչողական նախագիծ

 

Նպատակը՝

  1. Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ճանաչմանը, ուսուցիչ- սովորող, սովորող-սովորողներ միջանձնային փոխհարաբերությունների կայացմանը,  հաստատմանը, նաև ինքնուրույնության դրսևորմանը՝ զարգացնելով և ամրապնդելով սովորողների եսի ինքնահաստատման ընթացքը, ինքնասպասարկման հմտությունները, սովորողների ընտանիքների անդամներին ներգրավելով ուսումնական ամենատարբեր գործընթացներում` ստեղծել նպաստավոր պայմաններ` սեփական հույզերի ձևավորման, ճանաչման, ամրապնդման համար:
  2.  Ես ….( ինչ եմ), որովհետև…
  3. Ես մայրիկի, հայրիկի աղջիկն եմ, տղան եմ, որովհետև…
  4. Իմ սիրելին` եղանակ, մարդ, խաղալիք…
  5. Ես ով եմ, ինչպիսին եմ` ընկերասեր, բնապահպան…
  6. Ես նման եմ` ում, ինչու, ինչով…
  7. Ես տարբերվում եմ` ումից, ինչու, ինչով…
  8. Ես ունեմ…
  9. Ես կարողանում եմ…
  10. Ինքնաճանաչման, ինքնագնահատման կարողությունների ձևավորում` կավով, պլաստլինով, գուաշով, ալյուրով, ավազով…

 

 

Արդյունքը՝  ֆոտոպատումներ, տեսապատումներ, աուդիոպատումներ, տեսանյութեր

 

 

«Տիեզերք» նախագիծ

 

Երկիր մոլորակ նախագիծը հնարավորություն կտա սովորողներին ճանաչել անեզր և անտեսանելի տիեզերքը, նրա ուսումնասիրությամբ զբաղվող մարդկանց, Երկիր մոլորակը, որտեղ ապրում ենք:

 

Նպատակը ՝  տիեզերքի մասին գիտելիքների ձևավորում և զարգացում, միջավայրի, շրջապատող աշխարհի ճանաչողություն, սովորողների աշխարհաճանաչողության զարգացում

 

Խնդիրները՝

  • սովորողների ակտիվ գործունեություն և ստեղծական միջամտություն,
  • կենսական միջավայրի ուսումնասիրություն,
  • դիտումներ կատարելու, դրանք, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում,
  • երկրային,  երկնային երևույթները դիտարկելու և գրանցելու հմտությունների ձևավորում, մշակում,
  • համեմատելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում
  • Իմ բաժին մոլորակը ինչն է` իմ սենյակը, տունը, երազանքները, ցանկությունները…
  • տալ գաղափար մոլորակի մասին,
  • անհրաժեշտ ՏՀՏ միջոցների կիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/, գործիքներ և նյութեր,
  • տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում,
  • աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում

 

 

«Բակ-պարտեզ» նախագիծ

 

 

Նպատակը՝  սովորողների մեջ առաջացնել հետաքրքրություն և սեր դեպի բնությունը

 

Խնդիրները՝  ձևավորել ձեռքով աշխատելու հմտություններ, տարբերել հողի գույնը, կազմությունը որոշել, սովորեցնել տարբերելու, տարբերակելու, խմբավորելու սկզբունքներ, հաշվելու, համեմատելու, խնամելու, մոտավոր պատկերացում կազմելու հմտություններ:

 

  1. Բարեկարգել տարածքը՝ փխրեցնել հողը գործիքներով
  2. Հարցադրումներ՝ ինչ գույն ունի հողը, ինչեր կան հողում,  հողը ինչերից է բաղկացած, փորձել  հաշվել ավազահատիկները, փխրեցնել ինչպես, դեպի որ ուղղությամբ, քարերը ինչ ձև ունեն,խմբավորել, հաշվել
  3. ծառատունկ, ծաղկատունկ, քանի ծառ, ինչ տեսակ, ինչպիսի արմատներ՝ մեծ-փոքր, երկար-կարճ, ինչպես տնկել՝ խորը, ոչ այդքան, ջրել ինչպես, ինչով, ինչ հաճախականությամբ,ժամանակի գաղափար
  4. Բակ- պարտեզում չափումներ անել, համեմատել, հաշվել
  5. Աչքաչափով որոշել՝ ծառերից ամենաբարձրահասակը, ամենացածրահասակը, հաստն ու բարակը

 

 

Ուսումնական ճամփորդություն` Անկախության տոն` «Բարձունքի հաղթահարում» նախագիծ

Նպատակը՝  սովորողների մեջ սերմանել սեր հայրենի բնության, վայրերի հանդեպ

Խնդիրները՝  հայրենագիտական հետաքրքրությունների ձգտում առաջացնել, քայլելու, վազելու, ցատկելու հմտություններ ձեռք բերել, ծանոթանալ վայրի աշխարհագրական դիրքին, ծանոթանալ վայրի բնությանը, պատմությանը, մարդկանց սովորույթներին, առօրյային:

«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Նպատակը՝  սովորողների մեջ սեր առաջացնել դեպի հայ ժողովրդական  ստեղծագործությունը

Խնդիրները՝  սաների մեջ սերմանել սեր դեպի ազգային երաժշտությունը, բանաստեղծությունը, ձևավորել երաժշտություն լսելու հմտություններ, ստեղծագործությունը ըմբռնելով սովորելու կարողություններ

 

Արդյունքները հրապարակել ՏՀՏ զանազան միջոցներով:

2016-17ուս տարվա Նոր դպրոցի 5 տարեկանների ծնողական հավաք-սեմինար

f58562d2ab17406a8e49789eed40b4c3

Հանդիպման օրը ՝ օգոստոսի 27, շաբաթ, ժամը՝ 10:00, վայրը՝ «Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի» Նոր դպրոց

Ծրագրում՝  ծանոթություն՝ դասվար- ծնողական համայնք

2016-17 ուս.տարում անհրաժեշտ պիտույքներին

քննարկում ուստարվա անելիքների մասին

Արի՛ ստեղծագործենք միասին

՛

Բարև, իմ սիրելի հինգ տարեկան: Ես Լիլիթ Սահակյանն եմ: Մասնագիտությամբ մանկավարժ- բանասեր եմ: 2016թ. մայիսից աշխատում եմ կրթահամալիրում՝  որպես հինգ տարեկանների դաստիարակ, իսկ սեպտեմբերից կաշխատեմ որպես դասվար: Շատ եմ սիրում «Մխիթար Սեբաստացի» աշխարհը, որի սանն եեմ եղել նաև ես: Այն մեծ է, բազմաբնույթ, հետաքրքիր, ճանաչողական, բազմաբովանդակ, անընդհատ աճող ու զարգացող: Եկեք, միացեք մեզ, միասին քանդենք, կառուցենք, ստեղծենք, սովորենք, ստեղծագործենք, ճամփորդենք, նոր ընկերներ ձեռք բերենք: Սիրով սպասում եմ քեզ՝ սիրելի հինգ տարեկան սեբաստացի:

 

 

2016-17ուստարվա 5 տարեկաններին անհրաժեշտ պիտույքներ

Ուսումնական գործիքներ՝

Նեթբուք – նոթբուք,պլանշետ
Թվային ֆոտոխցիկ
Հեռախոս /ձայնագրիչ, ֆոտոապարատ/

Գրենական պիտույքներ՝

A4 – ֆորմատի սպիտակ թղթեր
A4 –ֆորմատի գունավոր թղթեր
Ջրաներկ
Վրձիններ
Սև մատիտ
Ռետին
Գունավոր մատիտներ
Գունավոր գրիչներ
Սոսինձ
Մկրատ
Քանոններ
Թղթապանակ /ֆայլերով/
Անհատական արկղ

Հիգենայի պարագաներ՝

Չոր անձեռոցիկ
Թաց անձեռոցիկ
Ջրի շիշ

Սպորտային հագուստ՝
Շապիկ
Սպորտային շորտեր
Սպորտային կոշիկներ
Լողազգեստ
Սրբիչ
Ռետինե գլխարկ
Հողաթափեր

Տարբերանշանով  շապիկ
Տարբերանշանով գլխարկ

Խոհանոցային գոգնոց,գլխարկ,գլխաշոր

Աշխատանքային գոգնոց

Մեկ թաղարային բույս

Ճամբարային օր չորրորդ

հինգշաբթի

  • 9.00 – 9.45 – պար,  ընդհանուր պարապմունք (Մայր դպրոց)
  • 9.45 –10.00- կրթահամալիրի տնօրենի խոսքը
  • 10.15-11.15-սեմինար պարապմունք. մաթեմատիկական խնդիրների լուծում (Կենտրոն)
  • 11.15 –12.00 — շախմատ (Կենտրոն)
  • 12:00- 12:30 — ընդմիջում
  • 12:30 -13:30 — լող

 

Այսօր՝ ճամբարային չորրորդ օրը, պարեցինք Մարմարյա սրահում, շատ ոգևորված եմ մեր ազգայինը սովորելով, շատ կուզեմ, որ այն շարունակական բնույթ կրի: Ապա թուլացանք, լիցքաթափվեցինք մեդիտացիայի օգնությամբ: Տիարի ամենօրյա խոսքը լսեցինք և ուղևորվեցինք Կենտրոն: Այնտեղ մեզ սպասում էին մաթեմատիկական առաջադրանքները, ապա՝ շախմատը: Դե հետո էլ, իհարկե լոոող…