Архив за день: 24.08.2016

Ճամբարային երրորդ օր

չորեքշաբթի

  • 9.00 – 9.45 – պար,  ընդհանուր պարապմունք (Մայր դպրոց)
  • 9.45 –10.00- կրթահամալիրի տնօրենի խոսքը
  • 10.00-11.00-հեծանիվ (Մայր դպրոցից Հիմնական դպրոց)
  • 11.00 –12.00 — սեմինար պարապմունք (Հիմնական դպրոց)
  • 12:00- 12:30 — Ընդմիջում
  • 12:30 -13:30 — Լող

Այսօր կայացավ  մանկավարժության ճամբարի երրորդ հանդիպումը: Մի լավ պարեցինք ընկեր Ստեփանի գլխավորությամբ: ՀԵտո էլ հեծանիվն էր մեզ սպասում: Ճիշտ է՝ սովորել եմ վարել, բայց համարձակությունս չհերիքեց դուրս գալ փողոց, ինչպես խմբից շատերը, բայց հաջորդ անգամ խոստանում եմ ռիսկի դիմել. չէ որ ռիսկը գործի կեսն է:

Հաջորդ կանգառը լողավազանն էր, ուր մի լավ զովացանք ամառվա տապից: Ես շատ շնորհակալ եմ մեր սիրելի ընկեր Տաթևից, ով այդքան կարճ ժամանակահատվածում սովորեցրեց հաղթահարել ջրի հանդեպ իմ ունեցած վախը և լողալ սովորել: Շնորհակալ եմ բոլորից պարգևած ևս մեկ բովանդակալից օրվա համար: