Архив за месяц: Май 2016

5 տարեկանների մեկ օրը. մայիսի 25

Այսօր հինգ տարեկաններով իրականացրինք խոտ հավաքելու աշխատանքներ: Մաքրեցինք մեր ապագա ծաղկանոցի տարածքը, թռչկոտեցինք, խաղացինք ավազների մեջ:

Սովորում ենք խաղալ «Անունգոռոցի»

Մայիսի 13-ին 2.1 դասարանի սովորողները տնային առաջադրանքները կատարելուց հետո իջան բակ: Օրը հետաքրքիր անցկացնելու համար որոշեցինք նոր խաղ սովորել: Սովորեցինք <<Անունգոռոցի>> խաղը, որը շատ դուր եկավ սովորողներին: Նրանք առաջին դասարանցիներին նույնպես սովորեցրին խաղի կանոնները և միասին շարունակեցին խաղալ: Խաղը կարծես շատ ոգևորեց նրանց: Բոլորիս միացավ տիկին Նունեն՝ իր անփոխարինելի և անբաժան ֆոտոխցիկով: Նա լուսանկարեց խաղի ողջ ընթացքը…՝

Համբարձման տոն-բարձունքի հաղթահարում- բանջարահավաք

 

Համբարձման տոնի նախագիծ` ճամփորդություն- ծես-բանջարահավաք

 

IMG_9284

 

Նպատակը`

  • սովորողներին ծանոթացնել հայ ժողովրդական տոներին
  • յուրացնել համացանցից, գրքերից օգտվելու հմտությունները, միմյանց հետ շփվելու կարողությունները:
  • զարգացնել բարձունք հաղթահարելու, միմյանց հետ շփվելու կարողությունները, բանավոր և գրավոր խոսքը, փնտրել-գտնելու հմտությունները,
  • ճանաչել հայրենի յուրաքանչյուր փոքրիկ անկյունը,
  • ուսումնասիրել հին հայկական ավանդույթներն ու սովորույթները

 

Ընթացքը` IMG_9290

 

 

  • Սովորողների հետ գտնել Համբարձման տոնի վերաբերյալ տեղեկություններ, երգեր, պարեր, ընտրել, միասին սովորել,
  • կազմակերպել փոքրիկ ճամփորդություն հայրենի գյուղերից  մեկը, հավաքել տոնի ուտեստի բաղադրիչ-բանջար,
  • տեղացիներից պարզել՝ ինչ տոն է, ինպես են նշել տարիներ առաջ և այժմ, ինչ  հայկական ավանդական ուտեստներ կան, որոնք սովորաբար պատրաստում են Համբարձման տոնին:
  • Դաշտում իրականացնել ջանգյուլումի ծեսը, որին կմասնակցեն նաև գյուղի երեխաները:
  • Դպրոցում պատրաստել տոնի ուտեստները` կաթնով, տապակած բանջար, թանապուր,
  • Համբարձման տոնին կամ տոնին հաջորդող մեդիաուրբաթին սովորողների հետ կազմակերպել ավանդական ուտեստների հյուրասիրություն, որոնք սովորողներն իրենց  ձեռքերով են պատրաստել:
  • Արդյունքները ներկայացնել ձայնագրությունների և տեսանյութերի տեսքով:

 

ԵՐԳԻԾԱՆՔ

Երգիծանքի հետքերով 

 12106902-132-p9fvj7Yo5dI

Բնության մեջ մարդն է միակ արարածը, ով կարող է ևˊ ծիծաղել, ևˊ ծիծաղ առաջացնել: Ինչպես որ ծիծաղն է անբաժան մարդկային կյանքից, այնպես էլ երգիծանքն է անբաժան այն ամենից, ինչը կապված է մարդու, նրա գործունեության ու ստեղծածի հետ:

Երգիծանքը սերում է հնագույն ժամանակներից, շատ կարևոր տեղ և դեր ունի գրականության ու արվեստի մեջ` իբրև` իրականության գեղարվեստական յուրացման ձևերից մեկը: Երգիծանք կարող է ծառայել որպես սուր զենք` ուղղված կյանքի զանազան արատավոր երևույթների ու թերություւների դեմ: «Ոչ ոք ապահովված չէ ծաղրվելու վտանգից, որովհետև ոչ ոք համոզված չէ, որ ինքը բացարձակ անթերի և անփոփոխ մեծություն է: Ահա թե ինչու երգիծանքից վախենում են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր ուրիշ ոչ մի բանից չեն վախենում»[1]: Ի վերջո, երգիծանքի էությունը միայն այն չէ, ինչ արտաքուստ երևում է`զվարճացնելը, ծիծաղ պարգևելը: Այն այլաբանորեն մատնանշում է  բոլոր թերությունները, բացասականն ու արատավորը: Այդ պատճառով էլ երգիծանքի « շնորհիվ» շարունակ ստեղծվում են բացասական կերպարներ:

[1] Ա. Մակարյան, Երգիծական ստեղծագործություն, Եր., 1957, էջ 54-55: