Архив за день: 17.08.2016

 

Նոր դպրոցի  հինգամյա սեբաստացիները այսօր  դպրոց մուտք գործեցին արդեն որպես  5 տարեկան հետազոտող, զննող-քննող, ուսումնասիրող, ստեղծագործող, շախմատիստ, լողորդ, հեծանվորդ: «Իմացումի հրճվանքի»առաջին օրն սկսեցինք մարմնամարզությամբ,ուրախ երգով:
Բակում իր կապույտ թևերը բացած` մեզ էր սպասում մեծ լողավազանը: Սկզբում կարծես մի տեսակ շփոթված լողավազանի չափերից`երեխաները չէին ցանկանում մտնել, սակայն քիչ-քիչ ծանոթանալով իրենց մեծ  ընկերոջ հետ` նրանք ոչ միայն սկսեցին ցատկել, թևիկներն ու ոտքերը աշխատացնել, այլև ջրից էլ դուրս գալ չէին ցանկանում: