Архив за день: 26.08.2016

Մանկավարժության ճամբարի 5-րդ օր

ուրբաթ

  • 9.00 – 9.45 – պար,  ընդհանուր պարապմունք (Մայր դպրոց)
  • 9.45 –10.00- կրթահամալիրի տնօրենի խոսքը
  • 10.30-11.30-սեմինար պարապմունք. սեպտեմբերյան ուսումնական նախագծերի մշակում (Կենտրոն)
  • 11:30 — 12:15- շախմատ (Կենտրոն)
  • 12:30 — 13:30 — լող

 

Այսօր ճամբարային հինգերորդ օրն էր: Ընկեր Ստեփանի հետ նոր պար սովորեցինք: Շատ սիրուն են մեր ազգային պարերը, նազանի, ռազմական, գեղեցիկ: Այնուհետև լսեցինք տիարի խոսքը: Կենտրոնում քննարկեցինք սեպտեմբեր ամսվա նախագծերի մասին, ամբողջացրինք և ի մի բերեցինք: Ապա մեզ միացավ ընկեր Առնոլդը և սովորեցրեց մի քանի հնարք: Դե ամառվա այս շոգին լողից լավ բան չկա: Մի լավ լողացանք և անցանք յուրաքանչյուրս մեր գործին: