Архив за день: 22.08.2016

Մանկավարժության ճամբար

Ուսումնական ճամբարի ուղղությունները

  • լող,
  • հեծանիվ,
  • շախմատ,
  • «Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպման սկզբունքներ. Նախագծային ուսուցում:

Մասնակիցները

  • 5-6 տարեկանների դասվարներ,
  • երկարացված օրվա կազմակերպիչներ
  • կրթահամալիր դիմած մասնագետներ

Օգոստոսի 22-ին մեկնարկեց մանկավարժության ճամբարը: Մարմարյա սրահում մեզ էր սպասում պարի ուսուցիչը: Բոլորը վերհիշեցին իրենց սովորած պարերը, ես` փորձեցի սովորել. կարծես ստացվեց: Ես շատ եմ սիրում ժողովրդական, ազգային պարերը և մեծ սիրով սովորեցի: Շատ տպավորիչ էր բոլորի ոգևորությունը: Ապա լսեցինք տիար Բլեյանի` միշտ ուսուցողական, շատ բան սովորեցնող խոսքը: Ապա մարզահրապարակում մեզ էին սպասում շոգն ու հեծանիվները: Նշեմ, որ երկրորդ պարապմունքից կարողանում եմ վարել, բայց դե ոչ վարպետորեն էլի, քիչ-քիչ հաղթահարում եմ խոչընդոտները: Ճամբարային գործունեության մյուս փուլը Նոր դպրոցի սեմինարն էր, որտեղ լսեցինք տիկին Մարիետին, Անահիտին և արդեն փորձառու դասվարներին: Սկզբնական շրջանում նրանց խորհուրդները շատ կօգնեն` նորեկներին ճիշտ ուղղություն տալու համար: Օրը շատ հագեցած էր և իմաստալից: Սպասենք հաջորդ օրվան…

Պլանշետը որպես լուսանկարչական սարք

Այսպես փորձում են լուսանկարել սովորել հինգ տարեկանները` լուսանկարելով միմյանց պլանշետային գործունեության ընթացքում`