Կրթական փոխանակումներ.փոխայցելություն

Բյուրականի մանկապարտեզը, որտեղ եղել էինք 2017թ. հունիսին, մեզ հրավիրել էր Կրկնազատկի ծեսը միասին անցկացնելու. փոխայցելության հերթը մերն էր: Ուրախ ժպիտները, հրճվանքն ու ծիծաղը սփռվել էին պարտեզի կանաչ մարգագետնին: Իմացումի հրճվանքը համակել էր բոլորին՝ թե՛ սան, թե՛ դաստիարակ ու ծնող: Միայն տնօրենն էր գաղտնի նկարահանումներ անում՝ ծածուկ հրճվելով և ուրախանալով, ինչպես նաև ոգևորվելով «սեբաստացիական բացիլակիր» դաստիարակներից:

Реклама

Ամանոր 2018-ը Արևելքում

Այս տարի մեր կրթահամալիրը համալրվեց ևս մեկ Սեբաստացիով՝ իմ փոքրիկ գանձով՝Նարեկով, ով իր առաջին քայլերն այսօր արեց՝ ոտք դնելով սեբաստացիական հավեսի ու հմայքի աշխարհ,աշխարհ,ուր նրան սպասում են լիքը խենթություններ, անսպառ խինդ ու ծիծաղ: Բարի՜ գալուստ և բարի՜ ոտնամուտ…

Լողափնյա ընթերցանություն

Վայրը՝ Արևելյան դպրոցի լողափ

Օրը՝ հունիսի 30

Ժամը՝ 11:30-12:30

Նպատակը՝

ընթերցելու կարողությունների ցուցադրություն, միասին, համատեղ բացօթյա աշխատելու հնարավորության ընձեռում, պլանշետով աշխատելու, մուտքագրելու, ընթերցելու հմտությունների ցուցադրություն:

Լողափնյա ընթերցանություն
Մասնակիցները նախապես պատրաստում են լողափնյա գրադարան, ընթերցանության համար հատուկ ընթերցարաններ: Լողափին սկսվում է բացօթյա ընթերցանության և լողի ֆլեշմոբ:

Սովորողի անհատական բնութագիր

Աղաբեկյան Մարի 

Անդրեասյան Արայիկ

Առուշանյան Ալեն

Ավագյան Հարություն

Արղության Ինեսա

Գրիգորյան Լիլիթ

Գրիգորյան Վահագն

Թովմասյան Գարիկ

Խաչատրյան Արսեն

Կարապետյան Մհեր

Հակոբյան Էվա

Հակոբյան Վաչե

Հարությունյան Արմեն

Հովհաննիսյան Դավիթ

Ղազարյան Արեն

Մանուկյան Սամվել

Մանուչարյան Միքայել

Մկրտչյան Էմիլ

Մուրադյան Անահիտ

Նահապետյան Էլեն

Նահապետյան Մարիա

Պողոսյան Էրիկ

Սարգսյան Խորեն

«Հունիսիկ» ստուգատես

 

image-0-02-05-b2933acebb1c79f0b5900425cecd47edacfb9612fdcf914c10c6d05438bd8c5a-VԱնցկացման վայրը՝ Արևելյան դպրոց, լողափ
Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ, դասվար-դաստիարակներ, ծնողներ
Օրը՝ հունիսի 29

Ժամը՝ 11:30

Ուղիղ եթեր լողափից

Ծրագրում՝

  • լողափային fashion-ցուցադրություն
  • նախավարժանք
  • ցնցուղ
  • լող
  • խաղեր ջրում ու լողափում
  • լողափային ընթերցանություն. լողափնյա ընթերցարան-գրադարանի բացում
  • հյուրասիրություն՝ միրգ (խնձոր, բալ, ծիրան…)
    Մասնակիցները ամառային ուրախ երգի ուղեկցությամբ ներկայանում են իրենց լողազգեստներով: Լողափնյա ցուցադրությունից հետո սկսում ենք նախավարժանք կատարել, մարզել մկանները:
    Վարժություններ՝
    Մատների, դաստակի, ուսերի մարզում, ցատկ կքանիստ:
    Մասնակիցները նախավարժանքից հետո ինքնուրույն ընդունում են ցնցուղ և պատրաստվում լողին:
    Ջրում կատարում են շնչառական վարժություններ թռիչքցատկեր, առանց թևիկի և ջրօղակի լողում են:
    Լողափնյա ընթերցանություն
    Մասնակիցները նախապես պատրաստում են լողափնյա գրադարան, ընթերցանության համար հատուկ ընթերցարաններ: Լողափին սկսվում է բացօթյա ընթերցանության ֆլեշմոբ:

 

  • Լողափնյա խաղեր՝   

5֊6 տարեկանները խաղում են միմյանց հետ լողափնյա շախմատ, դոմինո, փազըլ, լոտո:

         Խաղ 1

Մասնակիցները որոշակի ժամանակահատվածում սուզվեն և ջրից հանեն տառերի խորանարդները, ապա ափին կազմեն բառեր:

Խաղ 2

       Մասնակիցները երկու շարքով կանգնում են, թղթե բաժակներով ջուրը լցնում հետևում կանգնածի բաժակի մեջ՝ առանց հետ նայելու: Վերջում չափում ենք՝ ինչքան ջուր մնաց վերջին մասնակցի բաժակում:

Խաղ 3

Մասնակիցները  երկու շարքով կանգնում են, անտակ բաժակներով ջուրը լողավազանից տեղափոխում տարաների մեջ: Վերջում չափում ենք ջրի քանակը:

  • Հյուրասիրություն՝  խնձոր, ծիրան, բալ: