Архив за день: 30.08.2016

Օգոստոսի 31՝ «Առցանց ուսուցում»

Սեպտեմբերի հինգի կրթական շքերթի նախապատրաստական աշխատանքներ՝

1. Կոմիտաս՝ «Արև, արև», «Փայտե ձիուկ» երգերի ուսուցում ընտանիքներով: Հինգ տարեկան սովորողներին օգնում են ընտանիքները և հակառակը: Յուրաքանչյուր սեբաստացի՝ ծնող թե սովորող, պիտի իմանա այս երգերը:

2. Անհատական էլեկտրոնային փոստերի ստեղծում, փորձարկում:
Եկեք աշխատենք միասին՝ ընտանիքներով, որպեսզի ուսուցումն առավել լիարժեք լինի:

 

Կոմիտաս «Փայտե ձիուկ»

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե, ձիուկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հոպ:

 

 

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

 

Պռու՛, պռու՛, պռու՛,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրուկ ձիուկ

Քաջարի.

Պռու՛, պռու՛, պռու՛,

Դու՛, դու՛, դու՛:

 

Կոմիտաս «Արև, արև, ե՛կ, ե՛կ»

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

 

 

Թողեք նա գա մեզ մոտ՝

Նրա լույսին ենք կարոտ.

Կարմիր արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ:

 

 

Արևն հաղթեց ամպերին,

Շողքը գցեց սարերին,

Զիզի քարը տես-տես

Պսպղում է ոսկու պես:

 

 

 

Շնորհավոր նոր ուսումնական տարի

Այսօր Նոր դպրոցում կայացավ սեբաստացիների կողմից այդքան սպասված նոր ուստարվա բացման ծեսը: Ինչքա~ն ծաղիկներ, ինչքան ուրախություն ու հրճվանք կային բոլորի աչքերում: Պատրաստ ենք միասին անցնելու երկար — երկար սեբաստացիական ճանապարհ, որն ուրիշ է, հետարքրքիր ու բազմազան, շարունակ կրթող ու զարգացնող: Նոր դպրոցի «Առավոտյան ծեսը» լի էր ցնծությամբ ու խինդով, բոլորն ապրեցին երգի ու պարի, լողի ու նկարչության հրճվանքը:  Բարի երթ բոլորիս:

Это слайд-шоу требует JavaScript.