Մարզատոն


Նախագծի հեղինակներ՝  Գոհար Սմբատյան, Լիլիթ ՍահակյանՕգնական` երկարացված օրվա կազմակերպիչ` Արաքսյա Հովհաննիսյան

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 5 տարեկաններ և Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Օրը՝  նոյեմբերի  15

Ժամը՝11:30-12:00

Վայրը` Արևելյան դպրոցի լանջեր

Նպատակը՝

Սովորողները պետք է կարողանան կատարել նախատեսված վարժությունները, որոնք յուրացրել են ուսումնական տարվա ընթացքում:

Խնդիրները`

* Գործունեության նախատեսում և իրականացում

* Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

* Միմյանց զիջելու կարողություն

* Թիմով ընդհանուր խաղեր խաղալու կարողությունների զարգացում

* Սովորողների ֆիզիկական զարգացում

* Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում:

Նախագծի իրականացման նկարագրություն՝

Ազատ վարժություններ` շարք, վազք, նախավարժանք

Մարզական խաղեր`

1.Առաջին մասնակիցը վազքով գնդակ տանում, դնում է օղակի մեջ և վերադառնում: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Մյուս մասնակիցը վազքով գնում է գնդակը բերում է: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:

2.Մասնակիցը վազքով անցնում է օղակի միջով և վերադառնում: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:

3. Առաջին մասնակիցը գնդակը գլխավերևով փոխանցում է մինչև վերջին մասնակցին հասնի : Գնդակը վերջին մասնակիցը բերում է առաջ և ինքն է փոխանցում:Խաղը այնքան է շարունակվում, մինչև վերջին մասնակիցը կխաղա:

4.Առաջին մասնակիցը օղակի մեջ, մյուս մասնակիցը ետևից բռնում է օղակը , վազքով միասին շրջանցում են բուլավան և վերադառնում են` փոխանցելով օղակը հաջորդ երկու մասնակիցներին: Խաղը շարունակվում է այնքան, մինչև վերջին զույգը կշրջանցի բուլավան:

Նախագծի ավարտից հետո սովորողները կպատմեն տպավորությունների մասին, իսկ տեսանյութը կտեղադրվի բլոգում և ենթակայքում։

Оставьте комментарий