ԵՐԳԻԾԱՆՔ

Երգիծանքի հետքերով 

 12106902-132-p9fvj7Yo5dI

Բնության մեջ մարդն է միակ արարածը, ով կարող է ևˊ ծիծաղել, ևˊ ծիծաղ առաջացնել: Ինչպես որ ծիծաղն է անբաժան մարդկային կյանքից, այնպես էլ երգիծանքն է անբաժան այն ամենից, ինչը կապված է մարդու, նրա գործունեության ու ստեղծածի հետ:

Երգիծանքը սերում է հնագույն ժամանակներից, շատ կարևոր տեղ և դեր ունի գրականության ու արվեստի մեջ` իբրև` իրականության գեղարվեստական յուրացման ձևերից մեկը: Երգիծանք կարող է ծառայել որպես սուր զենք` ուղղված կյանքի զանազան արատավոր երևույթների ու թերություւների դեմ: «Ոչ ոք ապահովված չէ ծաղրվելու վտանգից, որովհետև ոչ ոք համոզված չէ, որ ինքը բացարձակ անթերի և անփոփոխ մեծություն է: Ահա թե ինչու երգիծանքից վախենում են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր ուրիշ ոչ մի բանից չեն վախենում»[1]: Ի վերջո, երգիծանքի էությունը միայն այն չէ, ինչ արտաքուստ երևում է`զվարճացնելը, ծիծաղ պարգևելը: Այն այլաբանորեն մատնանշում է  բոլոր թերությունները, բացասականն ու արատավորը: Այդ պատճառով էլ երգիծանքի « շնորհիվ» շարունակ ստեղծվում են բացասական կերպարներ:

[1] Ա. Մակարյան, Երգիծական ստեղծագործություն, Եր., 1957, էջ 54-55:

Оставьте комментарий